Ռոբերտ Քարդաշյանը ավելի մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, քան Քիմ Քարդաշյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Նա նշեց, որ չնայած դրան՝ երբ Ռոբերտ Քարդաշյանը ցանկացել է ապրել Հայաստանում նրան չեն ընդունել: «Նա երկու անգամ դիմում է գրել, երկու անգամ էլ մերժվել է»,- ասաց Սերգեյ Գալոյանը, թեև պատճառները չնշեց: Նա հիշեցրեց, որ Ռոբեր Քարդաշյանը մահացել է 2003 թվականին, զբաղվել է հայկական հարցով, եղել է շատ լավ իրավաբան:
Նա զուգահեռեր անցկացնելով Քիմ Քարդաշյանին այսպիսի ընդունելության արժանացնելուն, և հորը չընդունելուն, հարց բարձրացրեց, թե ինչու Ռոբերտ Քարդաշյանի համար այսպես չէին ոգևորվել մարդիկ: