Հիշում եմ և պահանջում 

Չինաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր կընթանան

Չինաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի օրեր կընթանան։

Ապրիլի 21-25-ը Չինաստանի Նանջինգ եւ Տյանցզին քաղաքների առաջատար համերգասրահներում հայ դասական երաժշտության երեկոներ կկայանան՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Համերգների ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Աբրահամյանի, Բաղդասարյանի, Ամիրխանյանի եւ այլոց ստեղծագործությունները։


Համերգներին ներկա կլինեն Հայաստանի եւ Չինաստանի պաշտոնական անձինք, դիվանագետներ եւ հասարական գործիչներ։


Միջոցառման  կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի «Հայաստան գաղտնիքներ» նախագիծն ու Չինաստանի հայկական համայնքը՝ CHINAHAY-ն։



Աղբյուրը՝ news.am

Նույն շարքից