Եվրոպական Միությունը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային կարգավորել հարաբերությունները այն բանից հետո, երբ Հռոմի պապը հայտարարել էր, թե մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին հարաբերույթւոնների եւ անվտանգության քաղաքական գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանովիչին։
Նրա խոսքով, ԵՄ-ն կոչ է անում երկրներին «լրացուցիչ գիտակցված քայլեր անել, որոնք հիմք կդնեն լիակատար հաշտեցման»։
Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ էր մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հայտարարել էր, թե մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»։ Այնուհետ Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմետ Փաչախչիին՝ խորհրդատվությունների համար։