Հիշում եմ և պահանջում 

Բաթումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին և հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից նվիրաբերված խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:



Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, օրհնության կարգն անցկացրել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
 



Միջոցառմանը ելույթ են ունեցել Վանաձորի և Բաթումի քաղաքապետներ Սամվել Դարբինյանը և Գիորգի Երմակովը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
 



Բաթում կատարած այցի շրջանակներում Վանաձորի քաղաքապետը հյուրընկալվել է Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովին: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են երկու քույր քաղաքներ Վանաձորի ու Բաթումի միջև տարաբնույթ կապերի հետագա զարգացման հեռանկարները:

Նույն շարքից