Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ Ռուսաստանում hազարավոր լուսարձակող փուչիկներ օդ կբարձրանան

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ Ռուսաստանում հազարավոր լուսարձակող փուչիկներ օդ կբարձրանան, հայտնում են ակցիայի կազմակերպիչները` Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի տարածաշրջանային բաժանմունքը` Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան (ՄՀԵԱ)։



Ապրիլի 19–ին Ռուսաստանի քաղաքաներում կկայանա «Անմահ հոգիներ» հիշատակի համառուսական ակցիա` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։ Տեղական ժամանակով 20։15–ին օդ կբարձրանան հազարավոր լուսարձակող սպիտակ լուսադիոդային փուչիկներ, որոնք կխորհրդանշեն Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիները։ Փուչիկներին կապված կլինեն ժապավեններ սպանված մտավորականության ներկայացուցչի կամ փուչիկը բաց թողած մարդու նախնիների անունով։ 



Ակցիային միանում են ավելի քան 15 ռուսական քաղաքներ։ Միջոցառումը Մոսկվայում կկայանա Հայդ–Պարկում։

Նույն շարքից