Հիշում եմ և պահանջում 

Իսրայելական Քնեսեթի պատգամավորները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին

Իսրայելական Քնեսեթի պատգամավորները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին, հաղորդում է newsru.co.il–ը։



Հաղորդագրությունում նշվում է, որ իսրայելացիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին խնդրագրի տակ։ Խնդրագրի տեքստը կազմված է երեք լեզուներով` անգլերեն, եբրայերեն և ռուսերեն։



Պարբերականը նշում է, որ այցը չի նշանակում այդ հարցում Իսրայելի պաշտոնական քաղաքականության փոփոխություն այդ հարցում, որը հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» չճանաչելն է։



2011 թվականին Քնեսեթն առաջին անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այդ թեման օրակարգում ընդգրկել են պատգամավորներ Զաավա Գալյոնը (ՄԵՐԵՑ) և Արիե Էլդադը ("Իխուդ Լեումի"), խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զե’էվ Էլկինի օժանդակությամբ  («Լիկուդ»)։

 

 

Նույն շարքից