ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է 474.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.07 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 731.08 դրամ (նվազել է 1.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 234.93 դրամ, ոսկին՝ 17,299.04 դրամ, պլատինը՝ 14,843 դրամ: