Հիշում եմ և պահանջում 

The Guardian–ը ընտանեկան պատմություններ է հավաքում Հայոց ցեղասպանության մասին

Բրիտանական The Guardian պարբերականը, Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հավաքում է հայերի ընտանեկան պատմությունները, որոնք կապված են Ցեղասպանության հետ։



«Քանի որ արդեն սկսվում են 1915 թ.–ի ջարդերի 100–րդ տարելիցի միջոցառումները, մենք խնդրում ենք, որպեսզի հայերը մեզ հետ կիսվեն իրենց պատմություններով, պատմեն այն ազդեցության մասին, որը ցեղասպանությունը գործել է նրանց ընտանիքների վրա», – նշվում է  The Guardian–ի կայքում։ Ցանկացողները կարող են ներբեռնել իրենց պատմությունը, ինչպես նաև դրա հետ կապված լուսանկարները The Guardian–ի կայքում գործող ֆորումի միջոցով կամ ուղարկել էլեկտրոնային փոստին` [email protected]։



Լավագույն պատմությունները կհրապարակվեն ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը։



The Guardian–ի հոդվածում նաև ներկայացված է մեծ տեղեկություն Հռոմի Պապի` վերջերս արած հայտարարությունների մասին։




Նույն շարքից