Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 14-ին՝ ժամը 13.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1926թ. ծնված Թ. Թ.-ի դին: