Հիշում եմ և պահանջում 

Ազնավուրն ապրիլի 24-ին լինելու է Երևանում

Աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլի 13-ին հարցազրույց է տվել Europe 1 ռադիոցանցին` խոսելով մայիսի 4-ին կայանալիք ալբոմի շնորհանդեսի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: 



«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրին հարցրել է, թե արդյոք  Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը ինչ-որ բան կփոխի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Կարող է փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում` երիտասարդությունը կըմբոստանա, որովհետեւ կցանկանա իրականությունն իմանալ, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»,- ասել է Ազնավուրը:



Շանսոնյեն նաև նշել է, որ իր նպատակը թուրքերին հալածելը չէ, այլ որ նրանք էլ Հայկական հարցին վերաբերվեն այնպես, ինչպես ինքն է վերաբերվում:



Ազնավուրն ապրիլի 24-ին լինելու է Երևանում:

Նույն շարքից