ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի դատապարտել է նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային ոչնչացումը, սակայն կրկին հրաժարվել է ճանաչել դա ցեղասպանություն։
«ԱՄՆ նախագահն ու վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս պատմական փաստ են ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 մլն հայերի ոչնչացումն ու ընդգծել, որ այդ ամենի լիարժեք հաստատումը համապատասխանում է բոլորի, այդ թվում` Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ–ի շահերին», – ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, երբ լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունն այն մասին, որ դա եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Սակայն Հարֆը կրկին չի արտաբերել «ցեղասպանություն» բառը։ Եվ երբ լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի խոսքերը, Հարֆը պատասխանել է, – «Այլևս ոչինչ չեմ կարող ասել»։