Հիշում եմ և պահանջում 

Արգենտինայի նախագահը զորակցություն է հայտնել հայերին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները ապրիլի 14-ին հանդիպել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ արտահայտելու իր զորակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


 

Ինչպես գրում է Asbarez-ը՝ հղում անելով Արգենտինայի նախագահի մամլո ծառայությանը, հանդիպմանը ներիկա էր Արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալակը, հայ առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը, Հայկական եկեղեցու վարչական ինստիտուտի նախագահ Ալբերտո Ջերեջյանը, Հարավային Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Բարթոլոմ Քեթչյանը և այլոք:



Հատկանշական է, որ Կիրշների հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել ազգությամբ ագրենցինացի պապ Ֆրանցիսկոսի կողմից ցեղասպանությունը ճանաչելուն հետևած պաշտոնական ԱՆկարայի՝ Արգենտինայի ու արգենտինացիների հասցեին հնչեցրած վիրավորանքների ֆոնին: Այսպես, Թուրքիայի Եվրոպական հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ բոլոր արգենտինացիների ուղեղը լվացած է հայերի ձեռքերով, ու մեղադրել է Արգենտինային Երկրորդ համաշխարհայինից հետո նացիստական հանցագործներին ապաստան տրամադրելու մեջ:

Նույն շարքից