ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի նախաձեռնությամբ Թեհրանի «Արարատ» միությունում կայացել է դասախոսություն նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,գրում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ալիք»-ին:
«Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը Իրանի խորհրդարանում» դասախոսության ընթացքում Խանլարյանը ներկայացրել է այն ուղիները, որոնցով հնարավոր է հասնել Իրանի կողմից պաշտոնական ճանաչմանը: Խանլարյանը դասախոսությանը ներկա պարսիկ լսարանին ներկայացրել է Իրանի տարբեր ժամանակների նախագահների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետները Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում և Հայաստան պաշտոնական այցերի ժամանակ Ծիծեռնակաբերդ այցելությունները:
Իրանի խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ անդրադարձել է Իրանի պետական շրջանակներում Հայոց ցեղասպանության արծարծման խնդրին: