Հիշում եմ և պահանջում 

Ամերիկացի կոնգրեսականն Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել,գրում է Tert.am-ը:

 


«Հարյուր տարի առաջ Օսմանյան իշխանությունները սկսեցին հայ համայնքի վրա իրենց ծրագրած հարձակումը: Անթիվ-անհամար մարդկանց դաժան, կանոնավոր սպանդը, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերությունը նախադեպ հանդիսացան 20-րդ դարի այլ ցեղասպանությունների համար:



Տեղի ունեցած վայրագությունների մեղքը քավելու անհրաժեշտությունն առկա է նույնպիսի ուժով, ինչպես որ կար 1915թ.: Մեկուկես միլիոն անմեղ նահատակված տղամարդ, կին ու երեխա ճանաչում են պահանջում»,- ասել է Ռոյսը:

 


Հանձնաժողովի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբամային «ճանաչել սարսափելի այդ դեպքերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ռոյսը դիմել է նաև Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որպեսզի «նրանք առերեսվեն իրենց պատմության այդ մութ էջին ու հանուն տարածաշրջանային կայունության՝ բարելավեն հարաբերությունները Հայաստանի հետ»:

Նույն շարքից