Հիշում եմ և պահանջում 

Կնեսերտի պատգամավորները ապրիլի 24-ին կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսերտի, պատգամավորների պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նշվում է, որ այդ այցելությունը չի նշանակում, որ Իսրայելը փոխել է իր պաշտոնական քաղաքականությունն Հայոց ցեղասպանության հարցում, հաղորդում է NEWSru.co.il-ը:



Նախօրեին նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել, որով կոչ է անում Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանձնագրի տեքստը գրված է երեք լեզուներով՝ անգլերեն, եբրայերեն եւ ռուսերեն:

Նույն շարքից