Հիշում եմ և պահանջում 

Կորսիկան պահանջում է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կորսիկայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն։ Այդ մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։ 



«Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում:



Բանաձևի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձևի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, արժանացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությանը։

Նույն շարքից