Հիշում եմ և պահանջում 

Թենիսիստ Դավիթ Նալբանդյանն աշխարհին կոչ է արել չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին

Արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններին և աշխարհին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արգենտինացի հայտնի մարզիկներ Դավիթ Նալբանդյանը, Խոսե Մեոլանսը, Խուան Կառլոս Օլավեն, Խոսե Պալացիան և Կառլոս Հայրապետյանը նկարահանվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակում, որտեղ պատմում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայերի գաղթի և արգենտինահայ համայնքի ձևավորման մասին:

 

 

Մարզիկներն իրենց խոսքում շեշտում են, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը մինչև օրս չի ճանաչել և միջազգային հանրությանը կոչ են անում չանտեսել մարդկության դեմ գործած հանցագործությունը:

Նույն շարքից