Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իշխանությունը չպետք է Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործի այլ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:
«Մենք այնպիսի վիճակում ենք, որ եթե ճիշտ շարժվենք, կարող ենք բավական օգուտ քաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծված ընդհանուր ալիքից».-նշել է նա՝անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին։ Կիրո Մանոյանի կարծիքով՝ ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է ինչ-որ ձևով երաշխիք ՀՀ-ի անվտանգության համար, այլ հենց Թուրքիայի կողմից ճանաչումը: