Հայոց ցեղասպանության հարցը խնդիր է, որի համար Շվեդիայի Ձախ կուսակցությունը (Vänsterpartiet) պայքարել է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային մակարդակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր, քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ Մալին Բյորքը:
Եվրախորհրդարանականը նշեց, որ երջանիկ է Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևի ընդունման առօթով: «Շվեդական Ձախ կուսակցության բանաձևը 2010 թվականին հանգեցրեց նրան, որ Շվեդիայի խորհրդարանը 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց»,- նշեց Մալին Բյորքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ և ջանքեր գործադրել՝ հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ: