Հիշում եմ և պահանջում 

Մոսկվայի կենտրոնում Ցեղասպանության խորհրդանիշով 200 վահանակ կտեղադրվի

«Ապագայի մասին, որը չի լինում առանց անցյալի» նախագիծը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, մեկնարկել է ապրիլի 16-ին, հայտնել է նախագծի մասնակիցներից մեկը՝ ABBYY ընկերության համահիմնադիր հայազգի Դավիթ Յանը Facebook-ի իր էջում։



 

«Մեծացել է արդեն հայերի 4-րդ սերունդը, ովքեր ծնվել են Ցեղասպանությունից հետո։ Մենք սփռվել ենք աշխարհով մեկ, մենք խոսում ենք տարբեր լեզուներով։ Դժվարությունները չեն կոտրել մեր կամքը։ Մենք եղել ենք և մնացել ենք արարող ժողովուրդ»,- գրել է ArmeniaFutura (armeniafutura.com) նախագծի հեղինակը։

 


Դավիթ Յանը նշել է, որ նախագծի շրջանակում նկարահանվել է «Կյանքը, որը մենք չապրեցինք» ֆիլմը, այն կցուցադրվի НТВ և Дождь ալիքներով, կտեղադրվի մոտ 200 վահանակ Մոսկվայի կենտրոնում, mail.ru-ի առաջին էջում կհայտնվի Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը։

 


Նախագծի հեղինակը նշել է նաև, որ անձամբ մասնակցում է և կոչ է անում օժանդակել ցանկացած գումարով։

Նույն շարքից