Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Գաբալայի» դեմ կայացած արտագնա խաղին և առաջիկա դիմակայությանը:
Գերմանական Sport1-ին տված հարցազրույցում Մխիթարյանը, մասնավորապես, ասել է.
«Սա իմ լավագույն մրցաշրջանն է: Թոմաս Տուխելը համոզեց ինձ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Տուխելը հավատում է ինձ: Շատ ուրախ եմ, որ նա ինձ դուրս բերեց ավելի բարձր մակարդակի: Շատ երջանիկ եմ, որ հիմա շատ գոլային փոխանցումներ եմ կատարում, ինքս էլ եմ խփում, և որ հաղթում է թիմը»:
Անդրադառնալով Եվրոպայի լիգայի շրջանակներում «Գաբալայի» դեմ առաջին խաղին չմասնակցելուն, ֆուտբոլիստն ասել է.
«Շատերն ասում էին, որ դա ճիշտ որոշում էր: Մյուսները ենթադրում են, որ պետք է թիմի հետ գնայի Ադրբեջան և խաղայի այնտեղ: Ինքս կարծում եմ, որ ճիշտ որոշում էր այստեղ մնալը: Չէի ցանկանա խոսել այդ խաղի մասին, քանի որ այն արդեն անցյալում է: Մտածում եմ «Գաբալայի» դեմ առաջիկա խաղի մասին: Հուսով եմ՝ սովորական խաղ կլինի, քանի որ ոչինչ չպետք է ապացուցեմ մարդկանց»: