Բիզնես Տնտեսություն 

ՀՀ-ում մշտական և սեզոնային աշխատանքի է տեղավորվել 27-28 հազար մարդ. Արտեմ Ասատրյան

analitik.am

2015թ. ՀՀ աշխատանքի նախարարության ծրագրի շրջանակներում մշտական հիմունքներով աշխատանքի է տեղավորվել 12 հազար մարդ, իսկ սեզոնային աշխատանքի՝ 15-16 հազարը։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում 2016թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի զբաղվածության ծրագրերին ներգրավվելու հնարավորություն են ստացել նաեւ գյուղերի բնակիչներն ու հաշմանդամները։

«Նախկինում նրանք նման  հնարավորություն չունեին, եւ մենք որոշել ենք տրամադրել դա՝ հաշվի առնելով աշխատաշուկայում այդ քաղաքացիների ցածր մրցունակությունը»,- նշել է նախարարը։

Նույն շարքից