Հիշում եմ և պահանջում 

Արթուր Աբրահամը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը.



«Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Մենք` աշխարհասփյուռ հայերս, շարունակելու ենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման համար՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև»,–ասել է Աբրահամը Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո:

Նույն շարքից