Միջազգային 

Ասադի ճակատագիրը իրավասու է որոշել միայն Սիրիայի ժողովուրդը. ՄԱԿ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է որոշեն իրենք՝ սիրիացիները, քաղաքական գործընթացի ընթացքում, որի ստեղծման վրա աշխատում են «վիեննական խմբի» անդամները: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

«Կարծում եմ՝ մենք բոլորս կարող ենք համաձայնվել, որ Վիեննայում ներկայումս համաձայնություններ կան, տարաձայնություններ կան, և անհրաժեշտ է ապագայի հարցեր լուծել, քանի որ կառավարության վերաբերյալ հարցը պատկանում է հենց սիրիացիներին: Հենց քաղաքական գործընթացն այն է, երբ մենք ուզում ենք, որ նրանք ունենան»,- ասել է դե Միստուրան:

Իր հերթին, Լավրովն աջակցել է դա Միստուրային՝ նշելով, որ «երկրի քաղաքական կյանքում ցանկացած կերպարի վերաբերյալ հարցը պետք է դրվի սիրիացիների դատին… և իր երկրի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»:

Հոկտեմբերի վերջին Վիեննայում տեղի են ունեցել Սիրիայի հարցով բանակցություններ մոտ 20 երկրների մասնակցությամբ: Մասնակիցները պայմանավորվել են պահպանել միասնական Սիրիան և նրա պետական ինստիտուտները, ոչնչացնել ԴԱԻՇ-ն ու այլ ահաբեկչական խմբեր և աջակցել սիրիացի փախստականներին ու նրանց ընդունող երկրներին:

Նույն շարքից