Հիշում եմ և պահանջում 

Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց

Ապրիլի 16-ին Թեհրանում Միացյալ Ազգերի Կազմակերպության գրասենյակի առջև տեղի է ունեցել ցույց Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով,գրում է hyeli.com-ը:



Ցույցի մասնակից երիտասարդները եղել են #RECOGNIZEARMENIANGENOCIDE գրությամբ պաստառներով և բաներներով, որոնք պարսկերեն և անգլերեն լեզուներով կազմակերպությանը հորդորում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:



Ցույցի ավարտին մասնակից երիտասարդների ներկայացուցիչները իրենց պահանջները գրավոր կերպով հանձնել են Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակին ներկայացուցչին:

Նույն շարքից