Հիշում եմ և պահանջում 

Ապրիլի 24–ի միջոցառումներին Չինաստանը կներկայանա դեսպանի մակարդակով

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը  կներկայացնի իր երկիրը Երևանում ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ։



«Չինաստանը ներկա կլինի ապրիլի 24–ի միջոցառումներին, պատվիրակությունը կղեկավարի դեսպանը»,–«Նովոստի–Արմենիայի» թղթակցին ասաց Էրլունը:



Հայաստանը 2015 թվականին հիշատակում է Օսմանյան կայսրության կողմից 2015 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության 100–րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ երկրում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ, հրավիրված են տարբեր երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Նույն շարքից