Հիշում եմ և պահանջում 

Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։



Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է Բունդեսթագի անդամներ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել են Մարտին Պետցոլդն ու Տանկրեդ Շիպանսկին։



Նախարար Նալբանդյանը ողջունել է Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի և նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դերակատարում ունի միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը։



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշել է, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան և նպաստել հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը։



Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ։



Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները:



Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, և դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։

Նույն շարքից