Հիշում եմ և պահանջում 

НТВ–ն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ կցուցադրի

НТВ հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ կցուցադրի։Վավերագրական ֆիլմը կոչվում է «Ցեղասպանություն. սկիզբ»։



«Այդ սարսափելի իրադարձությունները հայ ժողովրդի կյանքը բաժանել են երկու մասի` «ցեղասպանությունից առաջ» և «ցեղասպանությունից հետո»։ «Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմը հարյուրամյա վաղեմություն ունեցող պատմությունն առավելագույնս հստակ և ստույգ ներկայացնելու փորձ է։ Ֆիլմում օգտագործվել են ողջ մնացած սակավաթիվ ականատեսների պատմություններն ու արխիվային փաստաթղթերը»,– նշված է հեռուստաընկերության կայքում։



Բացառիկ վկայությունների, գրառումների, կինոխրոնիկայի կադրերի, պատմաբանների, քաղաքական գործիչների, լրագրողների հարցազրույցների և գեղարվեստական  մեկնաբանության միջոցով հեղինակները փորձել են վերականգնել 1915 թվականի անհայտ էջերն ու ժամանակագրությունը։

Նույն շարքից