Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում

Ապրիլի 16-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մասնակցեց Քուվեյթի հայ Ազգային վարժարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, Քուվեյթի հայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

 


Բացման խոսքով հանդես եկավ գերապատիվ Տեր Մասիս Զոփույանը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանն ու անձամբ դեսպանին` մշտապես հայ համայնքի կողքին գտվելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար,հաղորդում է ԱԳՆ-ն:

 


Այնուհետև ասմունքի և երգեցողության անհատական ու խմբային ելույթներով հանդես եկան դպրոցի տարբեր տարիքի սաները, հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր, հատվածներ հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից:

 


Միջոցառման մասնակիցները` դեսպան Չարչօղլանի և ծայրագույն Վարդապետ Զոփույանի առաջնորդությամբ, ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական անշեջ կրակի մոտ, որին հետևեց մոմավառության արարողություն:

Նույն շարքից