Սան Սեբաստիանը նույնպես միացավ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախօրեին Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», – նշվում է հաղորդագրության մեջ։