Հիշում եմ և պահանջում 

Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ–ի Կոնգրեսում կթվարկի Հայոց ցեղասպանության զոհերի անունները

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի անունները։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։



«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ ես ապրիլի 22–ին Ներկայացուցիչների պալատում մեկ ժամ շարունակ կընթերցեմ զոհերի անունները, ինչպես նաև կգրանցեմ նրանց ԱՄՆ Կոնգրեսի զեկույցներում», – գրել է նա։



Շիֆը նաև նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են գրանցել իրենց հարազատների անունները, ովքեր դարձել են Հայոց ցեղասպանության զոհեր և հարգել նրանց հիշատակը` անցնելով այս հղմամբ, որը նա տեղադրել է իր գրառման տակ։

Նույն շարքից