Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայի միջոցառումն ավելի մեծացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա․ Կիրո Մանոյան

Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։ Այս մասին ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 


Կիրո Մանոյանի գնահատականով՝ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ստեղծեց այդ ցունամին:

 


«Այս ցունամին շարունակվելու է նաև առաջիկա օրերին Երևանում կայանալիք միջոցառումների ժամանակ։ Պետք է շեշտել նաև, որ Թուրքիան  տապալեց նաև ինքն իր նախաձեռնությունը, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելը պետք է ստվեր գցեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սակայն այդպես չեղավ։ Հակառակը Թուրքիայի միջոցառումն ավելի մեծացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նույն շարքից