Պաշտոնական Բեռլինն, ամենայն հավանականությամբ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է «Երկիր մեդիա»-ն՝ «Զյուդոյչե ցայտունգ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ 1915թ. տեղի ունեցածը տեղավորվում է «Ցեղասպանություն» սահմանման շրջանակում:
Սոցիալ-դեմոկրատ առաջնորդն ասել է, որ շատ լավ հասկանում է բոլոր այն մարդկանց զգացմունքներն ու շարժառիթները, որոնք պահանջում են «Ցեղասպանություն» հասկացությամբ ամրագրել Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունները: Սակայն, նրա պնդմամբ՝ քաղաքական բանավեճի սրումը կարող է «բարդացնել կամ նույնիսկ անհնար դարձնել» Հայաստանի և Թուրքիայի միջև լուրջ և ուղիղ երկխոսության մեկնարկը:
Բունդեսթագի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կոալիցիայի փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն իր հերթին հայտնել է, որ չնայած Անկարայի բողոքներին, իր կուսակցությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: