Ապրիլի 24-ի միջոցառումները այս տարի կեզրափակվի ջահերի երթով, որը կազմակերպվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» երիտասարդական միության կողմից:
Ինչպես այսօր Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Վահագն Մատինյանը, ջահերով երթը դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի խորհրդանիշերի անբաժանելի մասը:
«Պատահական չէ, որ տարիներ շարունակ ջահերով երթի խորագիրն է հայ բանաստեղծ Սիամանթոյի «Իմ անունս է պայքար և վախճանս՝ հաղթանակ» տողերը: Իբրև կազմակերպիչ, ՀՅԴ երիտասարդական ու ուսանողական միության անդամներս համոզված ենք, որ ջահերով երթը հասել է իր նպատակին, այն առումով որ այն դարձել է համազգային երթ և տեղի է ունենում Սփյուռքի բոլոր գաղթօջախներում, բոլոր մայրցամաքներում»,- ասաց նա:
Վահագն Մատինյանը նշեց, որ բոլոր մարզերում և Արցախում այս տարի տեղի է ունենալու ջահերով երթ, որոնք կմեկնարկեն համայնքների հրապարակներից:
«Մարզերում ջահերով երթը կմեկնարկի 19:00-ից 20:00-ի ժամանակահատվածում: Իսկ Երևանում ժամը 22:30-ից Հանրապետության հրապարակից: