Վրացական «Ռեզոնանս» թերթը գրում է, որ , չնայած նրան, որ Վրաստանը չի ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, ապրիլի 22-24-ին Երևան է մեկնելու վրացական պատվիրակությունը՝ մասնակցելու միջոցառումներին, նվիրվաց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սակայն պարզ չէ, թե ով է ղեկավարելու այդ պատվիրակությունը:
Մի բան է պարզ, որ ո՛չ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ո՛չ խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին չեն մեկնելու Հայաստան, իսկ կմեկնի՞ արդյոք վարչապետը Երևան՝ դեր պարզ չէ:
«Վրասատանի համար այդ հարցն ունի կրկնակի նրբանկատություն: Առաջին հերթին, այդ այցը կարող է նեղացնել Վրաստանի ռազմավարական գործընկերներին՝Թուրքիային և Ադրբեջանին: Բացի այդ, -գրում է թերթը,- ապրիլի 22-24 –ին Հայստան է ժամանելու Վլադիմիր Պուտինը, և մեծ հավանականություն կա, որ նա և վրաց պատվիրակության ներկայացուցիչները կհանդիպեն: Ինչպես նշում է դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն, այս նրբանկատ հարցում Վրաստանը իրեն պետք է զգույշ պահի:
Պատվիրակություն պետք է մեկնի Հայաստան, սակայն, եթե Հայաստան չժամանի երկրի վարչապետը, Հայաստանում չպետք է դրան վերաբերվեն քննադատաբար: Սակայն նա նշում է, որ եթե դիվանագիտական մակարդակով նախնական աշխատանքներ վարեին Պուտինի և վրաց պատվիրակության ներկայացուցիչների հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ապա այս դեպքում Երևան կարող է մեկնի վարչապետը և դա «եզակի հնարավորություն» կլինի: