Հիշում եմ և պահանջում 

Հայկական խաչքար է կանգնեցվել ֆրանսիական Վալանսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայկական խաչքար է կանգնեցվել ֆրանսիական Վալանս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Հայաստանի սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։



Խաչքարը կանգնեցվել է Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա- Աշտարակ- Արմենիա» մշակութային միության նախագահ  Լևոն Չատիկյանի  ջանքերով և հովանավորությամբ:



Հաղորդման համաձայն` այդ խաչքարը 699-702 թթ.  Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված  հայկական տուֆից:



Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ  Նիկոլա Դարագոն, Լևոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգևոր այրեր և համայնքի ներկայացուցիչներ:



Միջոցառման ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:



Վալանսի քաղաքի Իջևան հրապարկում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, հայկական խաչքար տեղադրելու մասին որոշումը 2014 թվականի դեկտեմբերին ընդունել էր Ֆրանսիայի Վալանս քաղաքի ավագանին։ Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ  Նիկոլա Դառագոն: Որոշման դեմ բողոքել է թուրքական համայնքը, սակայն ապարդյուն:

Նույն շարքից