Հիշում եմ և պահանջում 

Վիսկոնսինի հայ համայնքը միասնական աղոթք է հնչեցրել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքում ավելի քան 200 հայեր՝ ձեռքերում փայտե խաչեր, հավաքվել են Հայոց ցեղասպանության և անցած դարի մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակին միասնական աղոթք հնչեցնելու, գրում է The Armenian Weekly-ն:

 


Կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-ամյակին Վիսկոնսինում նախատեսված հիշատակի արարողություններից մեկն է:

 


Միջոցառումը կազմակերպել է Վիսկոնսինում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը: 


 

Հատուկ միջոցառման համար պատրաստվել է հարյուր հատ մեծ սպիտակ խաչ:

Նույն շարքից