Սպորտ 

Հենոն գրավեց ադրբեջանցիների դարպասը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց ադրբեջանական «Գաբալային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց՝ օգնելով Դորտմունդի «Բորուսիային» 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տանել ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ։

Մեր ֆուտբոլիստը կատարեց գոլային 2 փոխանցում և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Գաբալա» (Ադրբեջան)՝ 4:0

Մարկո Ռոյս, 28, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45, Սերգեյ Զենյով, 67, ինքնագոլ, Հենրիխ Մխիթարյան, 70

Նույն շարքից