Տնտեսություն 

Իրանն արգելել է սպառողական ապրանքների ներկրումը ԱՄՆ-ից

Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմաթզադեն հրահանգ է հրապարակել, որն արգելում է ժողովրդական սպառման ամերիկյան ապրանքների ներկրումը: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Նախարարը նշել է, որ այդ որոշումը հիմնված է առաջարկների վրա, որոնք առաջ է քաշել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հղված նամակում:

Խամենեին այդ նամակում նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը պետք է բերի իրանական տնտեսության զարգացման: Մասնավորապես, նրա խոսքով՝ իրանական կառավարությունը պետք է մի շարք առաջադրանքներ կատարի, այդ թվում՝ ազգային արտադրողի ամրապնդում և ԱՄՆ-ից ապրանքների ներկրման ստուգում:

Նույն շարքից