Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցել

Նավթի համաշխարհային գներն աճում են, ճնայած ԱՄՆ-ում նավթի պաշարների աճին, իսկ փորձագետները կանխատեսում են նավթի գների նվազում:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,33 տոկոսով՝ հասնելով 48,27 դոլարի՝ մեկ բարելի դիամց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,61 տոկոսով՝ հասնելով 45,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում (այն ավարտվել է հոկտեմբերի 30-ին) աճել են 2,847 մլն բարելով կամ 0,6 տոկոսով՝ հասնելով 482,8 մլն բարելի: նավթի արդյունահանումն աճել է 0,5 տոկոսով կամ օրական 48 հազար բարելով՝ հասնելով 9,16 մլն բարելի:

Վերլուծաբանները պնդում են, որ հումքի պակասը ճնշում կառաջացնի նավթի շուկաներում:

Նույն շարքից