Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է Ուկրաինային տրամադրել 1 մլրդ դոլար արժողությամբ 3-րդ տրանշը՝ կաշառակերության դեմ պայքարի եւ հարկային բարեփոխումների համար։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում։
Փոխնախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է վարկ տրամադրել Ուկրաինային։ Դա արվելու է կաշառակերության դեմ պայքարի եւ հարկային բարեփոխումների համար, որոնց նպատակն է Ուկրաինայի հարկային ոլորտը համապատասխանեցնել ԱՄՀ ծրագրերին, փոխանցում է Gazeta-ն։