Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Նույն կայքի վարկածով Մխիթարյանը ճանաչվել էր ադրբեջանական «Գաբալայի» հետ հանդիպման լավագույն խաղացող՝ ստանալով 10 գնահատականը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Դորտմունդում «Գաբալային» հաղթել է 4:0 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:
