Բիզնես Տնտեսություն 

Հոկտեմբերին ՀՀ դրամն արժևորվել է

analitik.am

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.4% և 1.8% նվազում: Այսինքն՝ ՀՀ դրամն արժևորվել է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբերին, 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ընդհանուր մակարդակի 2.4% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի՝ 1.9% հավելաճով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.2% և 1.2%-ով: 2015թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 472.5 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը 15.2%-ով (409.98 դրամ):

Նույն շարքից