Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում շարունակվում էին 2016թ բյուջեի նախագծի քննարկումները:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ ատոմակայանի վերակառուցման ծրագիրը Հայաստանում էլեկտրաէներգետիկայի ոլորտի զարգացման հիմնական մոդելներից մեկն է, և որ վերակառուցման ավարտը նախատեսվում է 2019թ-ին, մինչ այդ պետք է սարքավորումներ ձեռք բերվեն: