Սպորտ 

Կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի ամռանը հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում,- այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Առաջնության մասնակիցների ցանկը եւ անցկացման վայրը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին:

Հայաստանի կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2015 թվականի հուլիսին մասնակցեց Անդորրայում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը եւ արժանացավ արծաթե մեդալների: Վահագն Հարությունյանի գլխավորած թիմն անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր մրցակիցներին:

Նույն շարքից