Սպորտ 

Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ռմբարկուների տասնյակում է

Top Mercato-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ընթացիկ ցուցակը՝ ընդգրկելով միայն Եվրոպայի ուժեղագույն առաջնությունների ներկայացուցիչներին:

8-րդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն խփել է 13 գնդակ (5-ը՝ Բունդեսլիգայում, 2-ը՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում, 6-ը՝ Եվրոպայի լիգայում):

Մխիթարյանի միջին արդյունավետությունը 0.65 գոլ է՝ մեկ խաղում: 26-ամյա ֆուտբոլիստը նաեւ կատարել է 13 գոլային փոխանցում եւ այդ ցուցանիշով լավագույնն է եվրոպական հինգ առաջատար  առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա):

Նույն շարքից