Goal.com-ը ներկայացրել է Եվրոպայի առաջատար առաջնություններում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցուցակը։
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 7 գոլային փոխանցում եւ բաժանում է 4-6-րդ տեղերը։
Առաջին տեղում է Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ 10 գոլային փոխանցում Անգլիայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով Մխիթարյանը Եվրոպայի հինգ առաջատար լիգաների ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է։