Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական թիմը նոյեմբերի 12-15-ը մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն 4-5 պետության ներկայացուցիչներ:
Հայաստանի երիտասարդական ընտրանին կներկայանա 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի թիմերը: