Հիշում եմ և պահանջում 

Հաղպատի բարբառը

analitik.am

Ձեզ ենք ներկայացնում Հաղպատի խոսվածքից մի քանի բառեր.


Ագդակ - թխվածքաբլիթների տեսակ
Ադա - այ տղա
Ծերա – պատճառով
Ծիպիկ-ծիպիկ – մանրամասնորեն
Ծղաբանդ - ծեղերով (ցախերով) ամրացված
Կակալ – ընկույզ
Կուշտ – մոտ
Հասրաթ - (պրսկ.) կարոտ մնալ
Հերու – անցյալ տարի
Հլեթե – հենց այնպես
Հուջրա – պահարան
Հրաքյաթ – (պրսկ.) շարժում, աշխուժություն
Ղալբ - (պրսկ.) բառացի՝ սիրտ բայց նաև կեղծված, ոչ իրական
Ղոչախ - (թրք.) առողջ, պինդ
Ղռլեխ - մեծ մկրատ
Ղռչի - ժլատ
Մըչա – այնքան
Նաչար – խեղճ

Ոտկել - տրորել
ՈՒմբր - (պրսկ.) օմր բառից՝ կյանք
ՈՒջա – ուս

Չիմ – ամբողջը
Չուստ – շուտ
Պնդակիթ -դժվար կթվող
Պոստի - նապաստակ
Պուպռիկ - նապաստակ
Ջանաթաթախ – մարմնեղ
 
Ռազի – համաձայն
Սանգ - անփույթ


Սկզբնաղբյուրը՝ http://karen.antashyan.com/haghpat-dialect/

Նույն շարքից