Տնտեսություն 

Նոր օրենքով որոշ դեպքերում ՀՀ–ում գործող զբոսաշրջային տները կազատվեն հարկերից

ԱԺ-ում Հարկերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ  ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ եթե ընտանիքի անդամները զբոսաշրջության զարգացման համար սեփական տունը տալիս են վարձակալությամբ, աշխատում են բացառապես ընտանիքի անդամներով, ապա ազատվում են պետական հարկից:

Նրա խոսքով՝ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո ընտանեկան բիզնեսը չի հարկվի սեզոնային ցանկացած ամսի:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ նման զբոսաշրջային տներ գործում են հանրապետության տարբեր քաղաքներում, կա 21 տնտեսվարող սուբյեկտ, որոնք գործում են արտոնագրային դաշտում, ստանում են այն սեզոնային ամիսներին:

Նույն շարքից